Lifenews-ը, Մայիսի 9-ի տոնակատարությունների նյութի մեջ Ադրբեջանի բանակի նկարի փոխարեն հայկական զինվորների նկարն է դրել)))) ՈՒ, притом, մնացած երկրներինը շքերթների տպավորիչ նկարներ են, իսկ Ադրբեջանինը՝ դիրքերի ու պլյուս դրա՝ հայ զինվորներով։
Հա, ինչի չէ, որ ադրբեջանցիներին շատ խնդրեն, կգնանք, կպաշտպանենք իրենց արկածախնդիր նախագահից։
«Պաշտպանության բանակի խաղաղապահ ուժերը տեղակայվել են Բաքվի կենտրոնում»։ Լավա հնչում)))

Ադրբեջանցիներն արդեն սովորել են, որ ռուսական առաջատար լրատվականներից մեկը, մեղմ ասած, համակրանքով լցված չէ Ադրբեջան պետության նկատմամբ, մանավանդ իր թղթակիցների այնտեղից վտարվելուց հետո, երբ վերջիններս լուսաբանում էին ապրիլի սկզբի ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի ռազմական էսկալացիան։

Նյութի մեկնաբանություններում ադրբեջանիցներն արդեն իսկ խոսում են այն մասին, որ Life–ը այդկերպ վրեժ է լուծում իրենցից...

Աղմկահարույց նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել