Ֆեյք բացելը ոչ միայն վատ չի։ Ավելին ասեմ․ Հայաստանը ստորագրել է ԵԽ շրջանակներում փաստաթուղթ, ըստ որի ֆեյք բացելը հանդիսանում է մարդու իրավուքների եւ խոսքի ազատության վերաբերող կարեւոր հարց։ Եվ ՀՀ֊ն պաշտպանում է մրդու ֆեյք բացելու իրավունքը։ Մարդ իրավունք ունի կեղծանունով գրել ցանցում։ Կան մարդիկ, որոնք հանգամանքներից ելնելով, ստիպված են ուրիշ անունով ներկայանալ համացանցում։ Եվ Ֆեյսբուքի մութ կողմերից մեկն է, որ դա արգելում է կեղծանունով գրանցվել։ Ու հիմա եւրոպական դատարաններով իրանց էս հարցում նեղում են։ Այնպես որ, ֆեյքերը հանդիսանում են քաղաքացիական հասարակության զարգացման կարեւոր մի մաս։ Իսկ եթե մարդը մարդ չի, այլ հոգով պեդալով ձի՝ դա արդեն կարեւոր չէ․ իր անունով է գրանցվել, թե կեղծանունով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10154088703363781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել