Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի´ պահանջեք ընդվզում, բոյկոտ, ապստամբություն։ Ուզում եք՝ հայկական ֆուտբոլում իրավիճակ փոխվի, ուզում եք՝ ֆեդերացիայի նախագահը հրաժարական տա, դուք փոխեք, դուք պահանջեք, դուք ստիպեք, ես էլ ձեզ կմիանամ, ձեզ հետ հավասար կպայքարեմ։ Երբ դուք ձեր քայլն անեք, և իրավիճակի հանգուցալուծումը կախված լինի միայն Հենրիխից և ընկերներից, ես վստահ եմ՝ նրանք իրենց վճռական խոսքը կասեն։
Թե չէ ինչպես միշտ փորձում ենք մեր անելիքներն ուրիշի վզին փաթաթել, չէ՞ որ այդպես ավելի հեշտ է, ավելի անվտանգ։ Հիմա կասեք՝ նորից քաղաքականացնում եմ, բայց արդեն քանի՞ տարի է, ինչ ասում ենք, թե այս կամ այն քաղաքական գործիչը իշխանափոխություն կիրականացնի, այո´, նա կփոխի, նա մի բան գիտի, հաստատ սրանց հերը կանիծի, ու... ու այն, որ, ի վերջո, պետք է հասկանալ՝ առանց մեզ ով էլ լինի, չի փոխելու, փոխողը մենք ենք։
Խնդրում եմ, դուք ձեր քայլն արեք, հետո եթե ֆուտբոլիստները չանեն, նոր կքննադատեք, նոր կսրտնեղեք։