«Զվարթնոց» օդանավակայանում տարվող որոնողական աշխատանքները մի քանի ժամ տևելու են։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ աշխատակից Մուշեղ Ղազարյանը, ով ինքնաթիռ պայթելու ահազանգի հետքերով ևս «Զվարթնոց» օդանավակայանում է։
«Որոնողական աշխատանքները շուրջ հինգ-վեց ժամ տևելու են»,- ասաց ոստիկանության աշխատակիցը։
Ավելի վաղ Մուշեղ Ղազարյանը հայտնել էր նաև, որ իրենք խմբերի են բաժանվել և որոնողական աշխատանքներ են իրականացնում, ավարտից հետո կտեղեկացնեն:
Նշենք, որ օդանավակայնում խուճապ չկա, մարդիկ նորմալ դիմավորում և ճանապարհում են իրենց հարազատներին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/24/Survey-work/1972698
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



