Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուրավետ մոմերն ու օդի թարմեցուցիչներն օդն այնպես են աղտոտում, որ կարող են դառնալ հազարավոր մարդկանց մահվան պատճառ։

26-ամյա գերմանուհին սարսափելի հազ ուներ։ Աղջիկը չէր հասկանում պատճառը։ Նա որոշեց դիմել բժշկի։ Հետազոտությունները ցույց տվեց, որ նրա օրգանիզմում կա տոքսիկ նյութերի մեծ առկայություն։ Բժիշկները նրան խորհուրդ տվեցին բնակարանից անմիջապես դուրս շպրտել բուրավետ մոմերն ու օդի թարմեցուցիչները։

Դժվար է հավատալ, որ օդն ավելի թարմ դարձնող այս միջոցները տոքսիններ են արտադրում, որոնք խիստ վնասակար են մեզ համար։ Մեծ Բրիտանիայի Արքայական կլինիկայի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փակ տարածություններում աղտոտված օդը տարեկան 40․000 մարդու մահվան պատճառ է դառնում։

Բանն այն է, որ բուրավետ մոմերի ու օդի թարմեցուցիչների արտադրության ժամանակ օգտագործվում են քիմիկատներ, որոնք անհամատեղելի են մարդու առողջության հետ, իսկ նշված պարագաների արտադրությունն աշխարհի բազմաթիվ երկրներում թույլ վերահսկողության տակ է։ Դրանք պարունակում են 350 տարբեր քիմիական տարրեր, որոնց թվում են խիստ վնասակար բենզոլը, ֆորմալդեգիդը, ստիրոլն ու ֆտալատը՝ առանձնահատուկ տոքսիկ նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել