Ավստրալուհի Հադե Էնկլիֆը 21 տարեկան է։ Նա ամուսնացած է, ունի որդի՝ փոքրիկ Ջոնը։ Նա բլոգ է վարում Instagram­ում՝ իր կենսափորձով ու հաճելի պահերով կիսվելով հետևորդների հետ։

Հադեն ստորև ներկայացված լուսանկարում կրծքով կերակրում է փոքրիկին։ Նա լուսանկարը մակագրել է այսպես․ «Ես ու Ջոնը քրոջս հարսանիքին վայելում ենք ըմպելիքներ»։

Այս լուսանկարը մեծ աղմուկ էր բարձրացրել Instagram­ում։ Մարդիկ տարատեսակ մեղադրանքներ էին հնչեցնում ու սուր քննադատության արժանացնում աղջկան։

Բանը հասավ նրան, որ Հադեին արդեն սկսել էին մեղադրել անբարոյականության մեջ։ Նրա պատասխանը չուշացավ․ «Ինձ քննադատության ենթարկելուց առաջ հիշեք, որ երեխաս նույնպես կենդանի էակ է։

Նա նույնպես ցանկանում է սնվել, և ես, որպես հոգատար մայր, պարտավոր եմ նրան կերակրել։ Սովորաբար կրում եմ հատուկ հագուստ, որը Ջոնին կերակրելիս քողարկում է կուրծքս։ Սակայն քրոջս հարսանիքին ցանկանում էի գեղեցիկ տեսք ունենալ։

Իսկ երեխայիս կերակրելիս նստել էի ռեստորանի անկյունում, ու ոչ ոք ինձ չէր նկատում։ Դուք իրավունք չունեք ինձ քննադատել այն բանի համար, որ կերակրում եմ երեխայիս։

Գիտեմ, որ ծննդաբերությունից հետո որովայնս կատարյալ տեսք չունի, սակայն ամուսինս ասում է, որ այն կատարյալ է։ Չէ՞ որ այն հիշեցնում է ամենաթանկը, ինչ մենք ունենք՝ մեր փոքրիկ Ջոնի մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել