Վանդակավոր տաբատները կանացի զգեստապահարանի՝ տղամարդկանցից փոխառնված  բազմաթիվ իրերից մեկն է։

Գործնական հանդերձանքում դրանք դժվարությամբ են ներառվում։ Այդ իսկ պատճառով չարժե վանդակավոր տաբատներ հագնել, եթե պատրաստվում եք աշխատանքային խորհրդակցության կամ գործընկերների հետ հանդիպման։ Այդուհանդերձ, աշխատավայրում դրանք հանգիստ կարելի է հագնել, եթե համադրեք բաց գույնի բլուզի կամ վերնաշպիկի, ինչպես նաև՝ երկար պիջակի հետ։

600x580

Առօրյա կյանքում այդպիսի տաբատները պարզապես անփոխարինելի են, քանի որ թույլ են տալիս փորձարկումներ անել ոճի ու կերպարի որոնումներում, սեփական հայեցողությամբ ստեղծել արտաքին տեսքը։

600x580

1. Օրինակ, վառ տոպի կամ բլուզի հետ վանդակավոր տաբատները կատարյալ տարբերակ են գիշերային ակումբ հաճախելու կամ երեկոյի մասնակցելու համար։

2. Եթե վերցնեք դասական վանդակը՝ սև-սպիտակ երանգներով և այդպիսի տաբատներին ավելացնեք կիսաթափանցիկ ճերմակ բլուզ, ապա կստացվի չափազանց ակնահաճո և տոնական հագուստ, որով կարելի է հաճախել ցուցահանդեսի բացման, ռեստորան կամ էլ՝ տարեդարձի հադիսության։

3. Քաղաքում զբոսնելու համար վանդակավոր տաբատներն արժե համադրել միաերանգ ջեմպրի կամ գոլֆի հետ, որոնք շատ լավ ներդաշնակում են այդպիսի հավաքածուին։

600x580

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել