Օրը բարենպաստ է սիրելիներին նվեր տալու փոխարեն լեզվին տալու համար, երեխաներին ավտոբուսով գյուղ ուղարկելու փոխարեն սմս-ով ուղարկելու համար և կոալիցիա կազմելու փոխարեն՝ընտանիք կազմելու համար:
Աստղերը հուշում են սիրահար զույգերին այսօր սովորականից ավելի ջերմ լինել իրար հետ,ասել է թե՝իրար միս չուտեք գոնե այսօր,քանզի այսօրը երեկն է,վաղը դա այսօրն է: Վալենտին և ուրիշ ոչինչ:
Նորընտիր ՄԻՊ-ին աստղերը հուշում են շուտափույթ հրաժարական,իսկ Զարուհի Փոստանջյանին խորհուրդ են տալիս լսել Rihanna-ի man down երգը:
Գագիկ Ծաուկյանին աստղերը ցանկանում էին ինչ-որ բան հւշել,սակայն նրա մամլո խոսնակը հայտնեց,որ Ծառուկյանը արդեն մի տարի է քաղաքականությունից դուրս է եկել: Էրեգ դուրս գար,էսօր էրկու օր ըլներ:
ՀՀԿ-ին ատղերը հուշում են հաջորդ գումարման համար Շուշան Պետրոսյանի փոխարեն ընդգրկել Նազենի Հովհանիսյանին: Նազենին ավելի կոռեկտ է,ունի լայն ճակատ և պատրաստ է մի քանի ճակատներով պայքարել իշխանությունների,ՊՆ նախարարի պատվի և հայուն տեսակի համար:
Եվ վերջում,աստղերը Նախախորհրդարանին մաղթում են քաջ և ամուր առողջություն,ուսման մեջ հաջողություն և հուշում,որ ստեղծված իրավիճակում հանկարծ իրենց վրա չվերցնեն բոլոր սիրահարներին անվճար Դուբայ ուղարկելու ծախսերը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/871955429582156?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել