Հայաստանի շուրջ լրջագույն իրադարձություններ են տեղի ունենում՝ Սիրիայում պատերազմ, Իրանը լայն արձակում է ձեռքերը, Թուրքիան պատերազմ է վարում իր արևելքում, պատերազմ սկսում Սիրիայի հետ, բացառված չէ թուրք-ռուսական բախումը սիրիական հողի վրա, իսկ ՌԴ֊ն են վիճակում է, որ կարող է անգամ Սիրիայում թուրքական զորքերի դեմ տակտիկական միջուկային զենք կիրառի։ Մեր աչքերի առաջ հարակից տարածշրտանում փլուզվում են պետություններ՝ Իրաք, Սիրիա, ձևավորվում նորերը՝ Իսլամական պետություն, Քուրդիստան։ Թուրքիայի մասնատման տեսիլքն է սկսում միս ու արյուն ստանալ։
Այս ամենի մեջ ներքաշված են տարածաշրջանային և գլոբալ խաղացողները։ Իսկ Հայաստանում ի՞նչ է կատարվում։ Ներքաղաքական օրակարգը, դիսկուսիաները ինչ որ կապ ունեն մեր քթի տակ տեղի ունեցող իրադարձություննեի հետ, մենք ինչ֊որ կերպ պատրաստվում ենք ֆորս մաժորների, ստեղծո՞ւմ ենք անվտանգության բարձիկներ։ Կոալիցիա֊կոալիցիա ենք խաղում, մարդկանց համար տեսարաններ ապահովում։