Գյուղատնտեսական արտադրանքի շարժի ընթացակարգերի պարզեցումը և հեշտացումը հնարավորություն տվեց ՀՀ-ին ավելացնել պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները: Եթե նախկինում արտահանողը պետք է հավաքեր բազմաթիվ տեղեկանքներ, ապա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո պահանջվում է ընդամենը մեկ հավաստագիր:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին ապա, նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 76 հազար 678 տոննա պտուղ­բանջարեղեն՝ 2014թ. 46 հազար 459 տոննայի դիմաց։

Արտադրանքի զգալի մասը արտահանվել է ՌԴ: Մասնավորապես ռուսական շուկա է արտահանվել 63 հազար 919 տոննա պտուղ­բանջարեղեն, որը կազմել է ընդհանուր ծավալի շուրջ 83 տոկոսը: Համեմատության համար նշեմ, որ 2014թ. այդ երկիր արտահանվել է 21 հազար 537 տոննա, որը կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 45.5 տոկոսը։

Վրաստան է արտահանվել է 12 հազար 188 տոննա պտուղ­-բանջարեղեն, Բելառուս՝ 312 տոննա, Ղազախստան՝ 176 տոննա, այն դեպքում, երբ 2014թ. Ղազախստան արտահանվել է ընդամենը 18 տոննա հայկական պտուղ­բանջարեղեն։

Ավելացել է նաև խաղողի արտահանումը: 2014թ. ութ հազար տոննայի դիմաց նախորդ տարի արտահանվել է 13 հազար 86 տոննա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել