Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները՝ փաստացի արգելափակելով այդ երկրից աշխատանքների ու ծառայությունների մուտքը, այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ աղբյուրների հղումով։
ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը, պարբերականի տվյալներով, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ պատրաստել է կառավարության որոշման նախագիծը։ Փաստաթուղթը մշակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հրամանագրի շրջանակում։
Պարբերականի տեղեկություններով՝ որոշումն արգելելու է իրավաբանական անձանց պայմանագրեր կնքել թուրքական մասնագիտացված կապալառուների հետ։
Պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո կարող է դադարեցել նաև շինարարական, հյուրանոցային ծառայությունների ներմուծումը, ինչպես նաև փայտի վերամշակումն ու ՌԴ ավիաընկերությունների քաղաքացիական անձնակազմի պատրաստումը Թուրքիայում։
Նոր պատժամիջոցներ պատրաստելու մասին տեղեկությունը հաստատել է նաև կառավարության աղբյուրը։ Նրա խոսքով՝ ռուս իրավաբանական ու ֆիզիկական անձինք Ռուաստանում թուրքերի հետ չեն կարողանա գործարք կնքել։ Բացի այդ, ամբողջությամբ արգելվելու է թուրքական ընկերությունների մասնակցությունը ՌԴ-ի պետական գնումներին։
Պատժամիջոցները կառնչվեն միայն նոր պայմանագրերին։ Դրանց իրականացումը կհանձնարարվի «Ռոսֆինմոնիթորինգին»՝ Կենտրոնական բանկի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը Թուրքիայի համար պատժամիջոցներով էր ավարտվել։ Ռուսաստանը սահմանափակել է Թուրքիայից մթերքի և այլ ապրանքների ներմուծումը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/16/sanctions/1875614
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



