Colors Of Music խումբը՝ Glaz’Ok ստուդիայի ռեժիսոր Մհեր Հովվյանի հետ համատեղ, ներկայացնում է հայտնի և սիրված երգիչ Kygo-ի Stole The Show երգի cover տարբերակը:Colors Of Music-ը հանդես է գալիս տարբեր ժանրերում` լավագույն երգերի cover-ներով և հեղինակային երգերով (նաև էթնիկ ժանրում):
Colors Of Music խումբն ստեղծվել է 2007 թվականի մայիսի 1-ին, Երևանում` կոմպոզիտոր և ջութակահար Արթուր Հարությունյանի կողմից, ով հանդիսանում է Խմբի գեղարվեստական ղեկավարը, դաշնակահարը և ստեղծագործությունների հեղինակը:
Colors Of Music խումբն ստեղծում է երաժշտական նոր գույներ, որոնք շուտով կլինեն ավելի հասանելի:
Colors Of Music խմբի անդամները.
Վոկալ` Ռիմա Ֆարսյան
Ստեղնաշարային գործիքներ ` Արթուր Հարությունյան
Լիդ կիթառ` Գոռ Թադևոսյան
Բաս կիթառ` Կարեն Կոստանյան
Հարվածային գործիքներ` Էդուարդ Պապոյան
Մոտ 1 ամսից Colors Of Music խումբը կլինի աշխարհահռչակ VEVO-ում՝ իր հաջորդ տեսահոլովակով՝ այս անգամ հեղինակային երգի հիման վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



