ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ արդեն սկսվել է С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պայմանագիրն արդեն իրականացվում է, և С-300-ների մատակարարման գործընթացի մեկնարկն արդեն տրված է»,- ասել է Կոժինը:
Ինչպես մանրամասնում է աղբյուրը, համակարգերի վերաբերյալ գործարքը Մոսկվայի և Թեհրանի միջև կնքվել էր նոյեմբերին՝ Պուտինի՝ Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=206870&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



