Սեուլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սեուլի օդանավակայանում աղբյուրի:
«Ռուսական A330 ինքնաթիռը, որն իրականացնում էր Շերեմետևոյից Սեուլ չվերթը՝ վայրէջքի ժամանակ կայծակի հարված է ստացել: Անձնակազմին հաջողվել է անվտանգ իջեցնել օդանավը Սեուլում», - ասել է աղբյուրը:
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհեր չկան:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=206815&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել