«Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը երեկ հերքեց, որ համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանին բուհի տարածքում, ըստ լուրերի, ՀՀԿ-ական «այո»–ականները ծեծի են ենթարկել սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու համար։
 
«Միջադեպը բացարձակ կապ չունի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի հետ։ Կապն այնքանով է, որ տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանին հարող տարածքում և ոչ թե համալսարանի ներսում», - ասաց Միրզախանյանը՝ հավելելով, որ միջադեպի մյուս կողմը ևս ոչ մի կապ չունի համալսարանի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել