Մի քանի տարի առաջ, երբ նորելուկ լրագրող էի, գործի բերումով հանդիպեցի նախագահի ներկայիս թեկնածուներից մեկին... Այն ժամանակ դեռ չէի ըմբռնել նրա հեռահար նպատակները: Այդուհանդերձ ակնախոռոչում անհանգիստ շարժվող աչքերը երկու բան էին թույլ տալիս մտածել` կա՛մ հոգեկանը լավ չի, կա՛մ բավական խորամանկ է: Ո՜վ զարմանք, փաստորեն ես դեռ այն ժամանակ մարգարեացա, բայց մասամբ. այսօր արդեն պարզ դարձավ, որ նա իրեն հոգեկան հիվանդի տեղ դրած խորամանկ է ... կամ «լեյտենանտ Շմիդտի» որդիներից մեկը, որ, լրագրության դաշտում մի շարք խորամանկություններում հաջողելով, որոշեց թևակոխել քաղաքական դաշտ... Հա, մոռացա պատմել, թե ինչով ավարտվեց նրա հետ անցյալում իմ հանդիպումը, մարդը ինձ խնդրեց հոնորարով մի հոդված գրել, արդեն չեմ էլ հիշում ինչի մասին, խոստացավ վճարել ու թռավ... Հոդվածը տպվեց, իսկ ինձ մնաց միայն նրա խոստումը: Հիմա ասելիքս ինչ է. ով հայ ժողովուրդ, սունդուկյանական պատումների այս հերոսին թվացել է, թե մեր ժողովուրդն էլ էն նորելուկ լրագրող Զարուհին է, որ խաբի ու թռնի ...:)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/532886030055693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել