Tert.am-ը գրում է.

Ո’չ Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռը, ո’չ էլ շահագործող ընկերությունը գրանցված չեն Հայաստանում: Այս մասին  Tert.am-ին հայտնեց  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

«Հայաստանում գրանցված չի եղել, ոչ էլ ինքնաթիռը շահագործում է որևէ հայկական ավիաընկերություն»,- հայտնեց մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ «Ինտերֆաքսին» իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ ռուսական բոլոր  ավիաընկերությունները հայտնում են, թե ինքնաթիռն իրենց չի պատկանել և չի բացառել, որ այն կարող է պատկանել որևէ հայկական ավիաընկերության:

Հիշեցնենք, որ Reuters–ը հայտնել էր, որ  ինքնաթիռը կոշտ վթարային վայրէջք է կատարել մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց և  ինքնաթիռում եղել է ՌԴ-ից անձնակազմի հինգ անդամ և յոթ ուղևոր, որոնցից միայն երկուսն են ողջ մնացել, այդ թվում՝ մեկ երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել