Tert.am-ը գրում է.

Tert.am–ը կապ հաստատեց «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրենի, Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածուի Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ՝ ճշտելու այն տեղեկությունը, թե արդյոք Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, որը վթարի է ենթարկվել, պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը։

Արթուր Հարությունյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց տեղեկությունը՝ ասելով. «Ես չեմ կարող պատասխանել։ Ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել։ Վատ դեպք է եղել։ Փորձում են տեղեկություններ ժշտել տուժածների վերաբերյալ»։

Տեղեկացնենք նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ավտոբուսում երկրորդ վարորդ չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել