00000000000000000000aaaaaowlkardashianmaki-(3)Քարդաշյան-Ջեններ ընտանիքից հայտնի քույրիկները չեն վախենում ոչ միայն մերկանալ, այլ նաև ցուցադրել իրենց դեմքն առանց դիմահարդարման: Օրերս լրագրողները որոշել են ինքնօրինակ վարկանիշ կազմակերպել`ցուցադրելով ընտանիքի անդամներից երեքին, առանց դիմահարդարման, հայտնում է dress-code.com.ua-ն:

Բնականաբար թոփ-ի մեջ ընկել են Քայլին, Քենդալը և Քիմը: Գեղեցկուհիներից յուրաքանչյուրն ունի հարթ և անփայլ մաշկ, կատարյալ հոնքեր և երկար կեռ թարթիչներ: Ճիշտ է, նրանք ունեն իրենց թերությունները` պեպեններ, աչքերի տակ մուգ շրջաններ և հոգնած մաշկ: Սակայն ընդհանուր առմամբ, նրանք այնպես են երևում, ինչպես դիմահարդարված վիճակում: Ավելին, կոսմետիկայի բացակայությունը նրանց ավելի է երիտասարդացնում և հարթում քույրերի հասակների տարբերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել