Ladynews.am-ը գրում է.

Բրիտանական The Guardian թերթում հորդված է հրապարակվել, որտեղ խոսվում է, թե ե՞րբ է նպատակահարմար և, ամենակարևորը, քաղաքավարության շրջանակներո՞ւմ է արդյոք, խիտ, սև զուգագուլպա հագնելը։ Ինչպես պարզվել է՝ Մառախլապատ Ալբիոնի բնակչուհիներին այս հարցը երկու բանակի է բաժանել։ Այսպիսով՝ ե՞րբ է կարելի սև զուգագուլպաներ հագնել։

Խիտ գործվածքով սև զուգագուլպաներն արդեն վաղուց իրենց տեղն ունեն նորաձևության բազմաթիվ հետևորդների զգեստապահարաններում։ Դժվար է պատկերացնել ձմեռն առանց դրանց։ Չէ՞ որ ցուրտ եղանակին մերկ ոտքերով անհնար է տնից դուրս գալը (բացառություն են աստղերը, ովքեր հաճախ վարկանիշն առողջությունից վեր են դասում), իսկ փայլուն, մարմնագույն զուգագուլպաներից շատերն են կոչ անում ձերբազատվել։

Ճիշտ երանգի անփայլ մարմանագույն զուգագուլպա գտնելը հեշտ խնդիր չէ։ Դա լավագունս, թերևս, ստացվում է միայն Քեյթ Միդլթոնի մոտ․ Քեմբրիջի դքսուհուն արարողակարգն արգելում է հանրությանը երևալ մերկ ոտքերով։

600x580

Ինչևէ, նույնիսկ ճիշտ ընտրված թափանցիկ զուգագուլպաները ձմռանը տարօրինակ տեսք ունեն և, անշուշտ, ձեզ չեն տաքացնի այնպես, ինչպես ավանդական խիտ սև զուգագուլպաները։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդեն ե՞րբ կարելի է հեռավոր դարակից դուրս բերել զգեստապահարանի այդ բաղադրիչը։ Իհարկե, հուլիսին այն տարօրինակ կդիտվի, իսկ հոկտեմբերի՞ն։ Այս բարդ հարցի պատասխանը փորձել է տալ բրիտանական The Guardian թերթի սունակագիր Ջես Քարտեր-Մորլին, սև զուգագուլպաները համեմատելով ոստրերի հետ․
«Սև զուգագուլպաներ կարելի է հագնել այն ժամանակ, երբ ուտում են ոստրեր։ Այսինքն այն ամիսներին, որոնցում կա «Ր» տառը»,-գրել է լորագրողուհին։

Սակայն, նորաձևության երդվյալ հետևորդները, նրանք, ովքեր հետամուտ են street-style-ին, կրում են ամենատարօրինակ հագուստներն ու զարդեղենը, իրենց զինանոցից բացառել են սև զուգագուլպաները։ Չէ՞ որ նորաձևության «ավանդապաշտ» հետևորդը պետք է որ քիչ նմանվի սովորական մարդու՝ մսից և արյունից ստեղծված։ Նա ցուրտ կամ շոգ չի զգում, նրա նոր կոշիկները երբեք չեն սեղմում, և նրան հարմար է ցանկացած իր․ կարևորը, որ այն լինի որևէ արդիական դիզայների հավաքածուից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել