Tert.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում միավոր կիսեցին մրցակիցների հետ:

Մրցաշարի 5­-րդ տուրում Արոնյանը «Սիբերիա» թիմի կազմում ոչ­ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: «Սիբերիա»­ն 3,5­2,5 հաշվով հաղթեց ադրբեջանական «Սոկար» թիմին:

Կանանց պայքարում Մկրտչյանը միավորը կիսեց Դինա Բելենկայայի հետ, իսկ «Ուգրա» թիմը 3,5­0,5 հաշվով հաղթեց «ՍՊԲ» թիմին:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: 

Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»­ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել