Հրապարակ նետված ցանկացած միտք կարող է մի քանի արդյունքի բերել՝
1-Ընկալվել և ի գիտություն ընդունվել առանց քննարկման:
2-Վերածվել անճաշակ, անորակ ու անիմաստ գլաջիի, 2-3 բառանոց տհաս սրամտությունների, իրար կճմթելու, աչքով տալու և այլն:
3-Մարել մի քանի ոչ էական արձագանքից հետո:
4-Խելամիտ քննարկվել, որի ընթացքում վեր կհանվի էականը, կբացահայտվի ասվածի խորքայինն, ու դրանով մասնակիցները մի քիչ ավելի տեղեկացված, ինչ-որ փոքրիկ նորի կերտմանը մասնակցած կամ հաղորդակցված կհեռանան խոսակցությունից:
Մեզանում հաճախ 2-ն է կամ էլ 3-ը:
Ես հոգեբան չեմ և չէի ուզենա սխալ կարծիքներ հայտնել, թե ինչու է դա այդպես: Բայց որպես տարեց և ֆեյսբուքցի՝ ասեմ՝ գեշ է, անվայել ու անիմաստ:
Ֆեյսը և՛ ժամանց է, և՛ ինֆորմացիայի աղբյուր, և՛ դրսևորման ասպարեզ:
Օգտվեք նրանից որպես այդպիսին և բարձրացրեք ձեզ՝ որպես անհատ:
Մի դարձրեք այն հետամնացություն, տկարամտություն ու պրիմիտիվիզմ սփռելու գործիք:
Այստեղ շատ են նաև նոր-նոր կյանք մտնողները, մի փակեք նրանց աչքերը ձեր խավարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել