Ladynews.am-ը գրում է.
Դուք երբևիցե մտածե՞լ եք, թե ինչո՞ւ ձեզ չի հաջողվում նիհարել անգամ այն ժամանակ, երբ ֆիզիկական վարժություններ եք կատարում և խիստ սննդակարգ պահում։
Հնարավոր է ձեզ մոտ ոչինչ չստացվի, քանի որ այն ջանքերը չեք գործադրում, որոնք անհրաժեշտ են։
Պատասխանը թաքնված է ճարպակալման այն տիպի մեջ, որի հետ դուք գործ ունեք։ Կախված նրանից, թե ձեր մարմնի հատկապես ո՞ր մասում է կուտակվում ճարպը, պահմանաորված է արդյունավետ նիհարելու եղանակը։

1. Ճարպակալում շատ ուտելուց
Շատ ուտելն աշխարհում ավելորդ քաշ ունենալու ամենատարածված պատճառներից մեկն է։ Եթե ճարպը հավասարաչափ կուտակվում է ձեր մարմնի բոլոր հատվածներում, նշանակում է դուք չափից ավելի շաքար եք ուտում և, ընդհանրապես, գերազանցում եք ուտելու սահմանված չափաբաժինները։
Ձեզ կարող է թվալ, որ պատճառը դա չէ․ իբր՝ գործընկերներն ու ընտանիքի անդամներն ավելի շատ են ուտում, սակայն այդքան արագ քաշ չեն հավաքում։ Ի՞նչ կարելի է այստեղ ասել։ Ամենայն հավանականությամբ՝ դուք թերագնահատում եք ձեր կերածի չափը և գերագնահատում ուրիշների ընդունած սննդի քանակը։
Մի խոսքով, եթե դուք այդպիսի խնդիր ունեք, ապա ձեզ կօգնեն երեք պարզ կանոն․
Նախ՝ սնունդն ընդունելուց կես ժամ առաջ խմեք 500 մլ մաքուր ջուր։ Դա կօգնի ձեզ ճաշին կամ ընթիքին քիչ ուտել։
Երկրորդ՝ սկսեք թեյն ու սուրճը խմել առանց շաքարի (շուտով կսովորեք, և ձեզ անգամ կսկսի դուր գալ), իսկ քաղցրավենիքից միառժամանակ հարկ կլինի ընդհանրապես հրաժարվել։
Երրորդ՝ համոզվեք, որ օրական առնվազն 30 րոպե (ամեն օր) տրամադրում եք չափավոր ֆիզիկական վարժություններին։ Մարզանքը՝ ձեր ամեն ինչն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



