Epress.am-ը գրում է.
ԲՀԿ նախկին առաջնորդ, խոշոր գործարար, «Երևանի Արարատ կոնյակի֊գինու֊օղու կոմբինատ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը եկել էր խաղող հանձնող գյուղացիներին բացատրելու՝ որքան բերք է մթերելու իր գործարանը։
epress.am-ը ուշագրավ հատված է ներկայացրել գյուղացիների հետ Գագիկ Ծառուկյանի զրույցից. Վերջինս, դիմելով գյուղացիներին, մասնավորապես ասել է. «Միայն Ծառուկյա՞նն ա էս երկրում։ Չհասկացա, կարո՞ղ ա քաքն եմ ընկել ձեր ձեռը, հարց եմ տալիս։ Բա չհասկացա, էդ ի՞նչ մոտեցում ա։ Ես, իմանալով ձեր վիճակը, նայելով ձեր դեմքին, ձեր ձեռքերին, որպես մարդ ինձ նեղություն եմ տալիս, որ գոնե էս մարդիկ կարողանան հոգսը որոշ չափով թեթևացնել։ Մենակ Ծառուկյանը չի էս երկրում, ցավդ տանեմ։ Ինձ պետք չի, բայց ես քայլ եմ կատարել, ձեր ցավը տանեմ, որ գոնե դուք, ոչ նեղվեք, ոչ չընկճվեք։ Հիմա դու բերել ես՝ մենակ քոնը տանեն, ախպեր ջան, բայց տենց չի չէ կարգը, ընկեր» ։
Ավելի մանրամասն ՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում/ նշված հատվածը՝ 1,50-ից:/