Tert.am-ը գրում է.
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին՝ ժամը 20.23.-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի ունեցել է ՃՏՊ. կա տուժած անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ պարզվել է որ, «ԿամԱԶ» մակնիշի 99 AA 899 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Ջ.) բախվել է ծառին:
Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, Ա. Ջ.-ը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/22/Accident2/1770119
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



