11119656_880368612050431_1814804634_nՀուլիս-օգոստոսի, հատկապես այս օրերի օգոստոսի ամենից շատ լսվող արտահայտությունն է. «Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք, էս ի՜նչ շոգ է, սպանեց», ու այսպես շարունակ, իրար նման… Ընդդեմ առօրյա, ամեն հուլիս-օգոստոսին կրկնվող, դեռ սեպտեմբերի առաջին օրերին էլ սպասվող եղանակի՝ մի բնական վիճակի, որում ծնվել ենք, հասել այս տարիքի ու… չգիտե՞նք՝ ինչ անել շոգի հետ ու… նեղվում ե՞նք… Ես գոնե 3 անգամ ջրի տակ եմ, ջրի մեջ… Առավոտ և իրիկուն ցնցուղի տակ, Դավիթ Բլեյանից հետո կամ առաջ, իսկ ցերեկը՝ կրթահամալիրի Գեղարվեստի պարզ-մատչելի բացօթյա լողավազանում, Դավիթ Բլեյանին զուգահեռ, ով ինձնից առաջ Դպրոց-պարտեզի լողավազանում է հայտնվում… Այս օրերին Դավիթ Բլեյանն ընդգծված վճռականությամբ է շտապում պարտեզ. Արմինեն, որ տանն է, ուզում է՝ Դավիթն էլ մնա իր հետ, ընտրության առաջ է կանգնեցնում  ամեն անգամ.
– Դու ընտրի, Դավիթ, մնաս տա՞նը՝ քեզնով մեծ ոգևորությամբ զբաղվող գեղեցկուհի մայրիկի հետ հարմարավետ բնակարանում, թե՞ գնաս պարտեզ…
Ի դեպ, ոչ հայրիկի հետ… Հայրիկն ավելի հաճախ հեծանվով է գործի գնում… Դավիթը վճռական ընտրում է պարտեզը. լողացած-ավազանից դուրս եկած, վերցնում է սիրելի խաղերից-հյուրասիրություններից մեկը և հայդե պարտեզ՝ իր ընկերների լողավազանով աշխարհը… Ես չթաքցրած օրագրային հրճվանք եմ ապրում Դավթի այս վիճակից…

Ես ջուր՝ սովորական խմելու ջուր, շատ եմ գործածում. Դավիթն էլ: Պահանջը կա և օգնում է: Նկատե՞լ եք՝ մեր բոլոր պարտեզներում, կրտսեր դպրոցների լողափնյա ճամբարներում սովորական ջուրը մատչելի է յուրաքանչյուրի համար՝ մեծի թե փոքրի… Ջուր շատ գործածեք, խմեք, ցնցուղ ընդունեք, լվացվեք, թրջվեք, լողացեք, ջրոցի խաղացեք, բույս ու ծառ ջրեք… Իմ սենյակի, տարածքի, որ դպրոցում էլ որ գտնվեմ, դռներ-լուսամուտները միշտ բաց են՝ օդափոխելու անհրաժեշտ գործողություններ են դրանք… Ազատվել՝ փակ, օդ չխաղացող, լույսի դեմն առնող հատվածներից… Հիմա էլ ժամը 6-ն է առտու, մեր ընդարձակ բնակարանի բոլոր դռներն ու պատուհանները բաց են ամբողջ գիշեր, ամբողջ ամառ… տանը թե դպրոցում… Օդափոխե´ք ձեր տարածքը, փոխե´ք ձեր վիճակը, ոչ թե փակեք դուռ ու լուսամուտ ու դիմացեք անիծելով շոգը… Շոգի, նրա բերած փոշու դեմ պայքարի, շոգը, փոշին չեզոքացնելու հաջորդ հայտնի միջոցը կանաչն է, պարտեզը, այգին, խոտի, ծաղկի, ծառի առատությունը մեր շրջապատում, շենքի ու աշխատավայրի բակի, փողոցի… Բնության մեջ չենք ապրում, բնություն չենք սիրում, բնություն չենք խնամում, չենք ստեղծում. ինչո՞ւ… Կան փոփոխություններ կրթահամալիրով մեկ. այո´, տեսանելի, մարդկային, ավելի բնական, ավելի առողջ, զով-կանաչ-ջրառատ-օդաշատ են դառնում մեր նյութական կրթական միջավայրը ներսում-դրսում… Դրանք ակնհայտ են:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել