Օտարամոլությունը մեր երիտասարդության շրջանում հասել է գագաթնակետին: Ո՞վ է ասել, որ պետք չէ գնալ Ռուսաստան կամ Եվրոպա բարձրակարգ կրթություն ստանալ, լավ մասնագետ դառնալ: Ո՞վ է ասել, որ չի կարելի լսել Բեթհովեն, Բախ, Շոպեն և վերջապես Մոցարտ, իհարկե կարելի է: Ո՞վ է ասել, որ չպետք է զմայլվել աշխարհահռչակ նկարիչների գործերով, իհարկե կարելի է: Բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանաս, որ ասիացի ես, որ կովկասցի ես, որ արիական ժողովրդի զավակ ես, որ հայ ես, ու քո նախնիները երբեք չեն դավաճանել իրենց ազգային տեսակը, իրենց հայկական արմատներն ու ծագումը, չեն ամաչել, որ ՀԱՅ են: Ինչո՞ւ այսօր հայ երիտասարդների մեջ կան մի քանի տասնյակները, ովքեր պարզապես ամաչում են, որ հայ են, բառիս ուղիղ ու լայն իմաստով ամաչում են: Սա ի՞նչ նոր բան է, չեմ հասկանում: Համաձայն եմ, որ պետք է անգլերեն իմանաս, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, զարգացած ու ժամանակակից լինես, կրեատիվ մտածես, բայց դա խանգարում է, որ անես քո հայկականը պահելով, քո հայեցին դրսևորելով, չհեռանաս քո իսկ ԵՍ-ից ու ՀԱՅ լինելուց: Տարրական բաներ են գուցե ասեք, բայց իրոք սա ամենալուրջ խնդիրն է այսօր, որ հայ երիտասարդը մոռացել է, որ իր հայրը, իր պապը կռվել են Ղարաբաղում հանուն հենց իրենց, հանուն հայ ժողովրդի ազատության ու անկախության, հանուն հայ լինելու, հանուն հայապահպանման ու ազգի գոյատևման: Սա գոնե հասկացեք, հայ երիտասարդներ, ամոթ է, լուրջ չի կարելի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/429279520461240
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել