
”Les bourgeois c’est comme les cochons
Plus ça devient vieux plus ça devient bête…”
«Բուրժուաները» – Ժաք Բրել
Սրտներս լավ տաքացրած, աչքերն հառած գարեջրին, նստած ենք Արշոյի պիվնոյում: Ընկերներիս՝ Անդոյի հետ ու նաև մեր Աշոտի, խմում ենք կենացը մեր 20 տարիների: Անդոն դարձել էր լրիվ Չարենց, Աշն էլ Դոն Ժուան էր իրեն զգում, իսկ ե՞ս, դե ես էլ մի այլ կարգի, հենց իմ անձն էի փառաբանում:
Ու երբ կեսգիշերին, պիվնոյ մտան «Փարվանայում» կերած-խմած դատախազներ, մենք խեռը մեր նրանց ցույց տվեցինք ու երգեցինք.
Չինովնիկները նման են խոզերի՝ որքան ծերանում են, էնքան բթանում: Չինովնիկները՝ դրանք խոզերն են գոմում, երբ լավ հաստանում են, ուրեմն վախտն եկել ա… (լինելու բանտում):
Սրտներս լավ տաքացրած, աչքերն հառած գարեջրին՝ նստած ենք Արշոյի պիվնոյում: Ընկերներիս՝ Անդոյի հետ ու նաև մեր Աշոտի, խմում ենք կենացը մեր 20 տարիների: Անդոն կաթողիկոսին էր կապկում, Աշոտն էդ մեկը չհանդգնեց, իսկ ե՞ս, դե ես մնացի ինձ հատուկ, ինքնամոռաց լակում էի ու հարբում:
Ու երբ կեսգիշերին, պիվնոյ մտան «Փարվանայում» կերած-խմած դատախազներ, մենք խեռը մեր նրանց ցույց տվեցինք ու երգեցինք.
Չինովնիկները նման են խոզերի՝ որքան ծերանում են, էնքան բթանում: Չինովնիկները՝ դրանք խոզերն են գոմում, երբ լավ հաստանում են, ուրեմն վախտն եկել ա… (լինելու բանտում):
Սրտներս հանգիստ ու լիովին սթափ՝ նստած ենք մենք «Փարվանայում», դատախազ՝ Աշոտ Սարոյանի հետ ու Անդրանիկ Գուրգենիչի, ժամանակն ենք մեր վերհիշում: Գուրգենիչը Չարենց էր դեռ ցիտում, Սարոյանն էլ էր դեռ Դոն Ժուան, իսկ ե՞ս, դե ես դեռևս բարձր եմ, ինձ էդպես հեշտ չեն գնի:
Մեկ էլ հանկարծ, պարոն մայոր, ասեմ՝ գրի, կեսգիշերին, էն Արշոյի պիվնոյից երկու լակոտ դուրս եկան ու մեզ խեռել սկսեցին: Անդաստիարակ թուլեքը երգում էին թե.
Չինովնիկները նման են խոզերի՝ որքան ծերանում են, էնքան բթանում: Այ սենց երգում էին, պարոն մայոր. Չինովնիկները՝ դրանք խոզերն են գոմում, երբ լավ հաստանում են, ուրեմն վախտն եկել ա… (լինելու բանտում):