Առաւօտ է, բայց սովորական առաւօտ չէ....Ժամը 5-ին առտուան՝ ահազանգը ազդարարեց որ ճիշդ այս օրը, տարիներ առաջ, 1974-ի Յուլիս 20-ին, Թուրքիան ներխուժեց այս փոքր կղզին, բռնագրաւեց անոր մէկ երրորդը եւ կղզիին բնակչութեան մէկ երրորդը գաղթական դարձուց իր իսկ հայրենիքին մէջ.... Թո՛ւրքը, այո՛, նոյն թուրքը, անգամ մը եւս բացայայտեց իր էութիւնը.... Մեր սիրելի Մելգոնեանն ալ անմասն չմնաց այս արհաւիրքէն.... Առաջին ռումբերը նետուեցան անոր վրայ, իբր թէ սխալմամբ.... հրկիզուեցաւ տղոց շէնքի վերի յարկը գրեթէ ամբողջութեամբ.... Բարեբախտաբար, ամառ ըլլալուն, աշակերտ չկար.... Եւ այսպէս, այսօր այդ տխուր թուականին տարելիցն է դարձեալ.... Մենք երբեք պիտի չմոռնանք թուրքին հայաջինջ քաղաքականութիւնը..... իսկ Մելգոնեանի փակումը առաջինը ուրախացուց Թուրքիան եւ.... բայց ա՛յդ ուրիշ պատմութիւն է... Ցաւալի իրականութիւն է, որ թուրքին չըրածը լրացուցինք ՄԵՆՔ՝ հայանուն մարդիկ, փակելով լուսոյ տաճարի դռները.... Բայց ամէն ինչ կրնայ փոխուիլ անսպասելիօրէն, եթէ կայ հաւատք եւ վճռակամութիւն.... ԲԱՐԻ ԼՈՅՍ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԻՍ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել