Mediamonitor.am-ը գրում է.
Հնարավոր է ձեզ փոքր ինչ տարօրինակ թվա, բայց նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատասեղանի մոտ կանգնելը ոչ միայն կարող է նպաստել ձեր առողջությանը այլև դրական կանդրադառնա աշխատունակության վրա։ Սկանդինավյան աշխարհամասում, որը վերջերս հայտարարվեց ամենաերջանիկ ռեգիոնը, աշխատակիցների 90%-ը հնարավորություն ունի ցանկության դեպքում կանգնած աշխատել համակարգչի դիմաց- այս մոտեցման հիմքում ընկած է այն հիպոթեզը ըստ որի նման աշխատելաոճը նպաստում է աշխատունակության աճին, և նշանակալիորեն նվազեցնում ճարպակալումը ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների և երկրորդ կարգի շաքարախտի ռիսկը։
Անգլիայում միջին վիճակագրական մարդը աշխատավայրում է անցկացնում 8 ժամ իսկ այդ ժամանակի 65-ից 75 տոկոսն անց կացնում նստած վիճակում։ Համաձայն Անգլիական հանրային առողջության ամսագրի կողմից իրականացված հետազոտության արդյունքների խորհուրդ է տրվում օրական ամենաքիչը երկու ժամ կանգնած դիրքում աշխատել այլապես մեծ է երկրորդ կարգի շաքարախտի ձեռք բերման վտանգը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ