Այդ հրաշալի ու կախարդական երևույթը, որի հայերեն անվանումը խորամանկորեն գայթակղում է, ունի շատ զարմանալի գաղտնիքներ, որոնք մասնագետները փորձել են ուսումնասիրել:
1. Համբույր բառը ծագում է գերմաներեն kussjan բառից:
2.Մարդու կյանքում համբույրների հանրագումարային ժամանակը կազմում է մոտ 15 oր:
3. Համբույրը համարվում է լավ մարզանք: Մեկ րոպեանոց համբույրը սպառում է 26 կիլոկալորիա: Մեկ ժամվա ընթացքում համբուրվելն ավելի օգտակար է առողջությանը, քան նույն ժամանակահատվածը մարզասրահում անցկացնելը:
4. Համբույրն ազդում է հորմոնների վրա: Արագ համբույրն այտին կարող է բարձրացնել հորմոնների մակարդակն այնքան, որ բավարար լինի կյանքը մեկ րոպեով ավելացնելու:
5. Լեզվով համբույրի ֆրանսիական տարբերակը հնչում է «roulant une pelle», որը թարգմանաբար նշանակում է «պտտել գդալով»:
6. 1500-ական թվականներին Նեապոլում հասարակության աչքի առջև համբուրվելու համար մարդիկ դատապարտվում էին մահվան:
7. Առաջին էկրանային նույնասեռ համբույրը եղել է 1922 թվականին Սերիլ ԴեՄիլլեյի «Սպանություն» համր ֆիլմում, որտեղ երկու կանայք համբուրվում էին բանտում:
8. ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքի մի բնակիչ` Ալֆրեդ Վոլֆմանը (Alfred Wolfman), 1990թ.-ին գրանցել է ռեկորդ` 8 ժամում համբուրելով 8001 հոգու:
9. Մեթթ Դեյլի քոլեջի մի ուսանող և Բոբի Կանսիելոն անցյալ 2011 թվականի սեպտեմբերին ռեկորդ սահմանեցին ամենաերկար չընդհատված համբույրի համար: Նրանք համբուրվել են 33 ժամ:
10. Լեզվի միջամտությամբ մեկ համբույրը կարող է զուգընկերոջը փոխանցել 278 տեսակի բակտերիա:
11. Առաջին համբույրի տեսարանը կինոմատոգաֆիայում եղել է 1886թ.-ին Թոմաս Եդիտոնի «Համբույր» ֆիլմում ու տևել է 30 վայրկյան:
12. Սովորական համբույրի ժամանակ աշխատում է ընդամենը 2 մկան, իսկ կրքոտ համբույրի ժամանակ 34:
13. Մարդկության 50 տոկոսը առաջին անգամ համբուրվում է 14 տարեկանը չբոլորած:
14. Համբույրի ժամանակ մարդկանց 66 տոկոսը փակում է աչքերը:
15.Միջնադարյան Իտալիայում տղամարդը, ով կհամբուրեր կնոջը հասարակական վայրում, պարտավորվում էր ամուսնանալ նրա հետ:
16. Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ համբուրվելու երևույթը սկիզբ է առել դեռևս մեր թվարկությունից 3000 տարի առաջ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3790068040997
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել