Մեկ-մեկ, երբ տեսնում եմ, թե տարեկիցներս ինչ տենդագին կերպով են փորձում մեծանալ՝ պատեհ-անպատեհ առիթներով կոստյում-գալստուկով իրենց կաշկանդելով ու մոտ 40 տարեկանի ձև բռնելով ու ուրախանում են, երբ իրանց պարոնով ու «դուք»-ով են դիմում, հազիվ եմ կարողանում զսպել ծիծաղս: Եթե անկեղծ ասեմ, ես հիմա դողում եմ իմ ամեն մի օրվա համար, փորձում եմ այն այնպես անցկացնել, որ հետո հիշելու ավելի շատ բան ունենամ, որովհետև մարդու երիտասարդ տարիները ամենաշատ հիշվողներն ու ամենահետաքրքիրներն են, ես չեմ ուզում կամ, ավելի ճիշտ ասած, չեմ շտապում «մեծանալ», ես փորձում եմ վայելել իմ երիտասարդությունը, ու կոստյումն ու շալվարը, չնայած ինձ շատ են սազում, փորձում եմ կրել միայն առանձնահատուկ միջոցառումների ժամանակ, որովհետև այն համարում եմ պաշտոնական դրեսս կոդի բաղկացուցիչ մաս, իսկ ես այդքան էլ չեմ սիրում այդ պաշտոնականությունը, ու ահավոր ներվայնանում եմ, երբ ինձ դիմում են «դուք»-ով, ով էլ ուզում ա լինի: Ասածս ինչն ա, վայելեք ձեր երիտասարդությունը, երկրորդ անգամ այլևս այն կրկնելու հնարավորություն չեք ունենալու, կոստյումի փոխարեն հնարավորության դեպքում աշխատեք կրել ազատ հագուստ ու մի կաշկանդեք ձեզ տարբեր գույների գալստուկներով, ձեզ ազատ զգացեք պայմանականություններից ու ձևականություններից, դրա ժամանակը հետո էլ կգա, վայելեք ձեր ազատությունը, վայելեք ձեր երիտասարդությունը, վայելեք ամեն մի օրն ու ամեն մի ժամը, դուք այլևս դրա հնարավորությունը չեք ունենա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Payqar/posts/4761265799296
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել