Մարտի 8–ը՝ պայքարո՛ղ, ոչ հարմարվող

կնոջ տոնն է,

Մարտի 8–ը՝ երթում, այլ ոչ պոդիումի վրա քայլող

կնոջ տոնն է,

Մարտի 8–ը՝ իր կյանքը կառուցող, այլ ոչ

ուրիշի մատուցած բարիքներից օգտվող

կնոջ տոնն է,

Մարտի 8–ը՝ տղամարդուն՝ անկախ նրա

ֆինանսական հնարավորություններից  սիրող,

այլ ոչ որպես փողի տոպրակ դիտարկող

կնոջ տոնն է,

Մարտի 8–ը՝ ընտրող, այլ ոչ հնազանդվող

կնոջ տոնն է,

Մարտի 8–ը՝ իր ժամանակը գիտելիքի, աշխատանքի,

 այլ ոչ շպարի ու վարսահարդարի մոտ  ծախսող

կնոջ տոնն է,

Մարտի 8–ը՝  իր խնդիրները բարձրաձայնող,

այլ ոչ դրանցիսց փախչող, խուսափող և ամաչող

կնոջ տոնն է,

Մարտի 8–ը՝  կանանց դեմ բռնության,

հանուն իրավահավասարության

պայքարի օրն է.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել