Եղեռնի 100-րդ տարելիցի բազմաթիվ միջոցառումներն այս տարի Հայաստանում և ընդհանրապես աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեցին: Միջազգային ճանաչման և դատապարտման գործում բավականին ձեռքբերումներ էլ եղան, մասնավորապես ինձ համար կարևոր էր Առաջին Համաշխարհայինի անմիջական մեղավորներից երկուսի` Ավստրիայի և Գերմանիայի կողմից, Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչը յուրովի մեղքի ընդունման պրոցեսի սկիզբ է, որ Թուրքիային ստիպելու է վաղ թե ուշ ընդունել իր գործած ոճրագործությունը: Այս ամենը գովելի է և մեզ` հայերիս համար ինչ-որ տեղ նաև ցավի սփոփանք, սակայն կա մի պարզ ճշմարտություն, որ ոչ Եվրոպան, ոչ Ամերիկան կամ Ռուսաստանը և ոչ էլ որևէ քաղաքական կամ միջազգային կառույց չի կարող երաշխավորել, որ ցեղասպան թուքերը կամ նրանց ապօրինի զավակ ադրբեջանցիները վաղը չեն կրկնի Եղեռնը կամ հետ են կանգնել մեզ իսպառ վերացնելու իրենց հանցավոր մտադրությունից:
Այսօր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների հանդեպ անտարբերության օրինակը պետք է մեզ հուշի, որ միակ փրկությունը մեր ձեռքում է, իսկ միակ երաշխիքը՝ Հայոց Հզոր Բանակը: Ի՞նչ են անում այսօր աշխարհի «հզորները» եզդիների և մնացած փոքրամասնությունների իրականացվող ցեղասպանությունը կանգնացնելու համար` ՈՉԻՆՉ... Առավել, նրանք կրկին զինում ու աջակցում են ցեղասպան բարբարոսին, որը նույն թուրքն է, նույն օսմանը՝ այս անգամ դեմքը ծածկած ու ISIS կեղծանունով հանդես եկող: Սահմանին կանգնած հայ զինվորն է երաշխիքը մեր անվտանգության, մեր ապագայի, մեր խաղաղության, երաշխիքը, որ 1915-ը էլ երբեք թույլ չենք տալու կրկնվի: Թուրքը տեսնում է, որ հայն էլ առաջվա խեղճ ռամիկը չի, ով յաթաղանի դեմ աղոթքով էր կանգնում, ով հավատում էր, որ «հարևան» թուրքն իր վրա ձեռք չի բարձրացնի: Թուրքի ուղեղում այլևս ոչ թե 1915-ի խեղճ ու խաղաղասեր հայն է, այլ 1992-ի քաջ ու վրեժխնդիր հայը, և հենց դա է նրան պահում իր ժամանակավոր որջում:
Երբ հայության մեծ մասը մասնակցում էր խաղաղ երկնքի տակ տեղի ունեցող միջոցառումներին, սահմանին մեր տղերքը կռիվ էին տալիս այդ խաղաղությունը ապահովելու համար. ահա մի փոքրիկ հատված այդ կռվից...