Որոշ տվյալների համաձայն Հայաստանում 2014թ.-ին ազատազրկվածների պահման համար պետբյուջեից կատարվող ծախսերը յուրաքանչյուր ազատազրկվածի հաշվարկով կազմում է օրական մոտ 4800 դրամ: Նշենք, որ այս թիվը միջինացված թիվն է կալանավորվածների և դատապարտյալների համար կատարվող ծախսերի՝ մեկ անձի հաշվարկով: Թիվը առաջին հայացքից այնքան մեծ չի թվում, բայց համեմատության այլ ձևերի մեջ ստացվում է մի պատկեր, ըստ որի ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկներում հայտնվածների վիճակը սոցիալական, առողջապահական, սանհիգենիկ և այլ կտրվածքով էապես տարբերվում է ազատության մեջ գտնվող շատ քաղաքացիներից: Այսպես, պարզ հաշվարկով յուրաքանչյուր ամիս այդ ծախսված թիվը մոտավորապես հավասարվում է 144 հազար ՀՀ դրամի: Սա թերևս ՀՀ-ում միջին աշխատավարձին մոտ թիվ է, իսկ այլ տեսանկյունից՝ համադրելով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի միջին չափի, սպառողական զամբյուղի թվերի հետ, պատկերը ավելի քան հուսադրող է: Փաստորեն եթե թեկուզ հաշվի առնենք նաև ընդհանուր ապարատի համար, շենքային պայմանների և այլ կարգի ծախսերը, էլի ստացվում է, որ շարքային քաղաքացու նկատմամբ դատապարտյալների և կալանավորվածների կենսամակարդակը ավելի քան բարձր է, չնայած այստեղ բարձրն այն խոսքը չէ: Պատկերը ավելի քան «գրավիչ» է դառնում, եթե հաշվենք, որ երկրում կա գործազրկությամ բարձր մակարդակ և մոտ 35 տոկոս աղքատության Մնում է հավատալ, որ մեր երկիրը իրավական, սոցիալական, ժողովրդավար երկիր է ըստ ՀՀ սահմանադրության, և այս թվերի հետևում կոռուպցիոն ռիսկեր չեն կարող լինել: Այդ պարագայում արդեն պետք է ուղղակի փառք տալ աստծուն, որ մեր ժողովուրդը այնքան «խոհեմ» է գտնվում, որ կամավոր, ինչ-ինչ պատրվակով որոշ «քայլեր չի ձեռնարկում» աղքատության ճիրաններից դեպի բարձր կենսամակարդակ խոստացող քրեակատարողական հիմնարկներ հայտնվելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/815793395178524?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել