Araratnews.am-ը գրում է.
Ռուսամետ անջատողականները գտնվում են զինված գերազանց մակարդակում՝ նախապատրաստելով նոր հարձակում Ուկրաինայի զինված ուժերի դեմ առաջիկա երկու ամիսներին։
Ուկրաինայում իր զինվորական ներկայությունը մեծացնում է նաև ՆԱՏՕ-ն, ինչը խոսում է այն մասին, որ կողմերը նախապատրաստվում են լայնածավալ զինված բախումների։ Այս մասին հաղորդում է Newsweek-ը։
Ուկրաինայի զինվորականները հայտարարում են, որ հարձակումը սկսվելու է ուղղափառների Զատկի (ապրիլի 12) և Հաղթանակի օրվա (մայիսի 9) միջեւ ընկած ժամանակահատվածում։ Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ անջատողականների զորքերը բերված են մարտական վիճակի։ Նրանք նույնիսկ հետ են կանչել բռնազավթված Ղրիմում բուժվող զիվորականներին։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատար Ուեսլի Քլարքն ավելի վաղ ասել էր, որ ուկրաինացի զինվորականները հարձակում են ակնկալում առաջիկա 60 օրերին։ Այս պնդումն, ըստ գեներալի, հիմնված է ռուսական կողմի ակտիվության և Պուտինի հոգեբանական վիճակի ուսումնասիրության վրա։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են ռուսական զենքերի տեղափոխման մասին դեպի Լուգանսկ և Դոնեցկ։



