Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) սպառնում է Գալիպոլիի ճակատամարտի, այսպես կոչված, հարյուրամյակի տոնակատարություններին մասնակցող երկրներին։ Այս մասին Էրդողանն ասել է Milliyet-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ Թուրքիան ուշ, թե շուտ կպարզի, թե որ ուժերն են կանգնած եղել ASALA-ի հետևում։ Էրդողանը նշել է աև, որ Թուրքիան ապրիլի 24-ին համաշխարհային հանրությանը խաղաղության և կայունության կոչ կանի։
Ակնկալվում է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին կմասնակցեն 50 երկրների ներկայացուցիչներ։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/asala-n-sparnum-e-galipolii-tchakatamarti-100-amyaki-masnakicnerin%E2%80%A4-erdoghan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



