Life.panorama.am-ը գրում է.

Երեխան ծնվել է հազվադեպ խանգարմամբ․ առանց աչքերի

24-ամյա Դանիել Դևիսը հրաժարվել է դադարեցնել հղիությունը, երբ հերթական ստուգման ժամանակ բժիշկները պարզել են, որ երեխայի ուղեղի վրա առկա է կիստա։

Երեխան ծնվել է և բժիշկները ծնողներին հայտնել են, որ երեխայի մոտ առկա է հազվադեպ պատահող խանգարում՝ Anophthalmia, ինչը նշանակում է, որ երեխան աչքեր չունի։

Այս խանգարումն անբուժելի է և Դեյզին, ինչպես անվանել են փոքրիկին, երբեք չի տեսնի։ Երբ երեխան մեծանա, հնարավոր է տեղադրել ապակե աչքեր։

Չնայած այս ամենին, Դանիել Դևիսը, ով արդեն ուներ 2 տղա, ասում է, որ իր փոքրիկն ուղղակի հրաշք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել