Այսքան տաղանդավոր ժողովուրդ ենք, աշխարհին մեծամեծեր տված հնագույն ազգերից մեկն ենք, քարից հաց քամող ենք, արարող ենք, ստեղծագործող: Լա՜վ, ի՞նչ անենք, որ սխալ ղեկավարության ձեռքը կրակն ենք ընկել, գնալով հալ ու մաշ ենք լինում, երկիրը կորցնում: «Նիուժելի՞» չկա ՄԵԿԸ, որ էս դժբախտ ազգին փրկի, ախր ումի՞ց ենք պակաս, ումի՞ց ենք անշնորհք, որ մի հատ նորմալ երկիր չունենայինք ու չվայելեինք...
Հայրենիքում և աշխարհի բոլոր հայաշատ վայրերում ամեն օր աղոթքի պես հնչող այս խոսքերը, որի հետևում չկա գործնական ոչինչ, գերությունից ազատագրվելու ցանկության նշույլ, վախ ու երկչոտություն, հավերժ ՄԻ ՀԱՏ ՓՐԿԻՉ որոնելու հայկական ծուլություն և կռապաշտություն, իրականում նշանակում է՝ ԲԱ ԼԱ՜Վ, Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՈՉԻՆՉ ՉԱՆԵՆՔ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/961355047228863?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել