Ձյաձ Կարենը՝ Կարեն Ջանիբեկյանը, շա՜տ լուսավոր մարդ էր, հումորով և ինքնաբավ։ Չեմ հիշում նրանից տրտունջ, բողոք կամ պարապ խոսք. նա միշտ ապրում էր այնպես, ինչպես որ ճիշտ էր գտնում։ Առանց «ճկվելու»։ Շատ էր սիրում Կյանքը, Կյանքն էլ՝ Նրան։ Մենք էլ նրան էինք շատ սիրում, մենք՝ ջահելներս։) Այդպես էր մեզ դիմում. և շարունակելու ենք սիրել, քանզի Ջանիբեկյան Կարենը թողել է մեծ, արժեքավոր և կարևոր ժառանգություն՝ նրա ժառանգները։ Այդպիսով նա Միշտ կապրի, և նրա ներկայությունն ամենուր կլինի։ Ես սգում եմ իմ հարազատ ընկերոջ՝ Սոսի հետ իր հայրիկի կորուստը, որակով մարդու կորուստը, լավ Երևանցու կորուստը ու մինչև վերջին շունչն իր արվեստով ապրող արտիստի կորուստը, բայց.... Ձյաձ Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով և խաղաղությամբ։ Նա Լիարժեք մարդ էր ու տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ Ապրելո՜ւ արվեստին...
Հ.Գ. Լույսը վերևում շատացավ...
...խտացավ...
Sos Janibekyan, եթե իմանայիր, որքան լավ եմ հասկանում քեզ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/posts/10205421947963938?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել