Այսօր՝ մարտի 20-ին, շատ երկրներ նշում են Առանց մսի միջազգային օրը (International Day Without Meat) 1985թ.-ից:
Այդ օրը խանութներում և ռեստորաններում միս չեն վաճառում, իսկ ակտիվիստները բուսակերություն, ինչպես նաև կենդանիների հանդեպ լավ վերաբերմունք և շրջակա միջավայրի պաշտպանություն են քարոզում:
Որոշ երկրներում տոնը ստացել է պետական աջակցություն, օրինակ Շրի Լանկայում իշխանության ներկայացուցիչները սուպերմարկետների տերերին համառորեն խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ մսամթերքից: Ռուսաստանում այդ օրն առաջին անգամ նշել են 2012 թ.: Մասնավորապես՝ Սանկտ-Պետերբուրգում կամավորներն անցորդներին բաժանում էին մրգեր և թերթիկներ՝ բնության և մարդու համար բուսակերության օգտակարության մասին:
Վիճակագրության համաձայն, մարդկությունն ամեն տարի սպանում է ավելի քան 60 միլիարդ կենդանիներ (առանց հաշվի առնելու ձկներին, հատվածոտանիներին, մոլյուսկներին)՝ սննդի մեջ դրանք օգտագործելու նպատակով: Միաժամանակ միլիարդավոր մարդիկ մոլորակի վրա սովի են մատնված և զգում են մաքուր ջուր խմելու կարիք, իսկ անցումը բուսակերության կարող է լուծել այդ խնդիրը: Այսպես. 1 կգ մսի արտադրության համար այսօր անհրաժեշտ է ավելի քան 10 կգ սերմնահատիկ և 15 լիտր ջուր: Հաշվի առնելով մսի համաշխարհային արտադրության ծավալը՝ սերմնահատիկների այն քանակը, որն օգտագործվում է դրա համար, կբավականացներ, որպեսզի կերակրեին մոլորակի բնակիչների սովյալներին:
Հ.Գ. Այսօր Փլավի օրն է... Մածունով Փլավի օր....