Times.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը, 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, որի արդյունքում հայկական կողմը 3 կորուստ է ունեցել։ Եվս 4 զինծառայող վիրավորվել են։
Times.am-ին հայտնի են դարձել միջադեպի որոշ մանրամասներ։ Ինչպես հայտնի է, իրավիճակը սահմանի այդ հատվածում վերջին երկու օրերին լարված էր։ Հակառակորդի ակտիվությունը զսպելու նպատակով ՊԲ հատուկ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել, մաքրելով տարածքը ադրբեջանցիներից։ Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, թշնամու հատուկ ջոկատայինների 20-25 հոգանոց խումբ թաքստոց էր մտել և այսօր վաղ առավոտյան անակընկալ հարձակվել հայկական դիրքերի վրա։ Մարտերը տևել են մոտ երկու ժամ։ Թշնամին նահանջել է այն ժամանակ, երբ նրանց դիմադրություն ցույց տվող մեր զինվորներին օգնության են եկել հետախուզական ջոկատը։ Ադրբեջանցիները սկզբից փորձել են կազմակերպված նահանջել, սակայն օգնության հասած տղաների հարվածը ստիպել է նրանց խուճապահար փախնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



