Tert.am–ը գրում է.
«Սելֆի» և «Մայդան» բառերը ամենից շատ փնտրվող բառերն են եղել, որոնց իմաստը 2014-ին փնտրել են օգտատերերը Яндекс ռուսական որոնողական համակարգում: Այս մասին հայտնում է BBC-ն` հավելելով, որ անցյալ տարիներին օգտատերերն ավելի շատ հետաքրքրվում էին «սեր» բառի նշանակությամբ:
«2010-2013 թվականներին մարդիկ մոտավորապես նույն բառերն են փնտրել. առաջին տողում եղել է «սեր» բառը, որին հետևել են լիզինգ, մակդիր, հաշիվ, wifi, սեքս բառերը», - ասվում է ընկերության հետազոտության մեջ:
Ինչպես նշել են Яндекс-ում` 2014-ին ամենից շատ փնտրվող 25 հարցման մեջ ներառվել են միանգամից 13 նոր բառ ու հասկացություն: Անհայտ բառերի շարքում ամենից շատ հարցում է կատարվել Viber-ի և WhatsApp-ի, տնտեսական տերմիններից` անկում, արժեզրկում, առանցքային տոկոսադրույք, դեֆոլտ բառերի, ինչպես նաև՝ աֆրիկյան երկրներում բռնկված Էբոլա վիրուսի վերաբերյալ:



