Mediamonitor.am-ը գրում է.
Ծերացման շուրջ առաջացել են մի շարք առասպելներ: Մենք կխոսենք ամենատարածվածների մասին: Դա Ձեզ կտա լավատեսություն` իրականությունն այնպիսին է, որ առասպելներին հակառակ մենք կարող ենք ապրել ավելի երկար և ավելի լավ:
120 տարի` մարդկային կյանքի սահմանագիծը
Ինչո՞ւ է մարդկային կյանքի տևողության համար սահմանվել հենց այս թիվը: Գուցե այն պատճառով, որ դա նշված է Աստվածաշնչում: Դրան գումարած կան շատ երկարակյացներ` 100-110 տարեկանի սահմաններում, բայց 120-ի սահմանագիծը դեռ ոչ ոք չի հատել: Փաստաթղթերով հաստատված է, որ աշխարհում բոլորից երկար ապրել է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանը. երբ նա մահացավ, նա 122 տարեկան և 164 օրական էր: Իհարկե ավելի երկարակյաց մարդկանց մասին նույնպես տեղեկություններ կան, բայց դրանք այդքան էլ հուսալի չեն: Իրականում այս սահմանագիծն ավելի շատ հոգեբանական է: Մարդկության ողջ գոյության ընթացքում կյանքի տևողությունը հաստատորեն աճել է: Նեոլիթյան ժամանակաշրջանում այն 20 տարի էր, հնագույն որսորդ-հավաքողների մոտ` 33 տարի: Տևողությունը կախված է մարդու ապրելավայրից նույնպես. Զամբիայում`39 տարի, Ճապոնիայում`89, իսկ աշխարհում միջինը կազմում է 66 տարի:
Ենթադրվում է, որ երկարակեցության կտրուկ թռիչքը պայմանավորված է ջրի քլորացմամբ, անձնական հիգիենայի տարածվածությամբ, սննդի բարելավմամբ, երեխաների մահացության նվազեցմամբ, պատվաստումների, հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների առաջացմամբ:
Ծերացման դեմ պայքարի մասին պետք է մտածել 45-50 տարեկանից հետո
Մարդկանց մեծ մասը կարծում է, որ ծերացման հետ կապված առաջին փոփոխությունները նկատվում են 40 տարեկանից հետո և եթե այդպես է, ապա կտրուկ ձևով փոխել ապրելակերպն ու սկսել պայքարել ծերացման դեմ պետք է 45 տարեկանից շուտ:
Ի դեպ, մտածել, որ ֆունկցիոնալ անկումը սկսվում է ծեր տարիքում սխալ է: Ապացուցված է, որ գործառույթների թուլացումը սկսում է շատ ավելի վաղ, ըստ էության, անմիջապես այն բանից հետո, երբ մարդը հասնում է սեռական հասունացման, այսինքն մոտավորապես 19 տարեկան հասակում: Մի շարք գործառույթներ սկսում են թուլանալ ավելի վաղ` մանուկ հասակում: Եվ դրա հետ մեկտեղ առաջանում են փոփոխություններ, որոնք հետագայում բերում են «տարիքային հիվանդությունների»: Օրինակ` աթերոսկլերոզը, որը հանգեցնում է սրտի կաթվածի և այլ անոթային խնդիրների, սկսվում է զարկերակներում ճարպային նստվածքներից: Իսկ դրանք երբեմն հայտնաբերվում են երեխաների մոտ: Դեռահասների մոտ` սիրտն արյունով սնուցող անոթներում, պատահում են նույնիսկ աթերոսկլերոտիկ հանգույցներ (ԱՄՆ-ում դրանք հանդիպում են յուրաքանչյուր վեցերորդ երեխայի մոտ): Դրանց զարգացմանը նպաստում է քաղցր և կալորիական սնունդը, ֆիզիկական ցածր ակտիվությունը, գիրությունը, ծխելը: Եւ, հետևաբար, պետք է սկսել պայքարել այս խնդիրների դեմ դեռ մանկուց:

Ծերացման հիմնական պատճառը ազատ ռադիկալներն են
Խոսելով ծերացման մասին բոլորը միանգամից հիշում են, այպես կոչված, ազատ ռադիկալների մասին` թթվածնի քիմիապես ակտիվ ձևերը: Նրանք փոխազդում են հարակից կառուցվածքների և նյութերի հետ, վնասելով դրանք, լուրջ վնաս են հասցնում մեր բջիջներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
