եթէ կայ մէկը, որ հէնց այնպէս լքում է իր Հայրենիքը, կան նաեւ միւսները, որ հեռավոր գիւղերում հերկում են իրենց դաշտերը:
եթէ կայ մէկը, որ հեռւում հեշտութեամբ մոռանում է իր լեզուն, ապա կան շատերը, որ գիշերներ են լուսացնում անելու հնարավորն ու անհնարը որ պանդուխտ ծնուած հայորդին սերտի ու տիրապետի իր մայրենիին:
եթէ կայ մէկը, որ ուրանում կամ փնովում է իր ազգը, ապա կան շատերը, որ իրենց վարքով, աշխատանքով կամ հնարամտութեամբ յռչակ են բերում իրենց ազգին:
եթէ կայ մէկը, որ չարաշահելով իր պաշտոնը, լուանում ու զրոյացնում է իր իսկ պետութեան հատկացրած գումարները, ապա կան շատերը, որ ամէն ինչով սատար են կանգնում իրենց ազգին, ներդրումներ կատարելով իրենց Հայրենիքում:
եթէ կայ մէկը, որ ամուսնանում է օտարի հետ, ապա կան շատերը որ մտածուած շատ զաւակներ են ունենում, իրենց ազգի պահպանման ու հզօրացման համար:
եթէ կայ մէկը, որ անգամ մէկ ազգային երգ չգիտի, փոխարէնը՝ հազար ու մի օտարը գիտի, ապա կան շատերը, որ գիշեր ու զօր պրպտում են մեր մեծերի թողած ժառանգութիւնը, ձայնագրելով, տարածելով, սովորեցնելով այդ երգերը իրենց ազգակիցներին:
եթէ կայ մէկը, որ իր պարտքն է համարում փնոուել մեր Եկեղեցուն, ապա կան շատերը որ իրենց կեանքն են նուիրում պահպանելու ու շենացնելու նոյն Եկեղեցին:
եթէ կայ մէկը որ հեշտութեամբ մոռանում է իր իսկ պատմութիւնը ու դրա թողած ծանր հետեւանքները, ապա կան շատերը, որ ցայսօր մաքառում են վերականգնելու ու վերադառնալու իրենց փափագած Հայրենի տունը, պատմութեան հասցրած ծանր վերքը կրելով իրենց սրտերում:
Կան շատերը, որ գիշեր-ցերեկ հսկում են մեր սահմանը, կանգնելով մեր վաղեմի թշնամուն դէմ-դիմաց, իւրաքանչիւր վայրկեան պատրաստ պատժելու նրա նենգութիւնները:
Եւ այսպէս․ հանդարտ եւ յստակ, մենք միասին կերտում ենք մեր Հայաստանը, ա՛յն հզօր Հայաստանը, որ պատգամել են մեր նախնիները, մեր Սո՛ւրբ Հայաստանը:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/387089.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել