Ռուսական R’n'B թագուհի Բյանկան միանգամից ցնցեց արական սեռին իր դեբյուտային հոլովակով, որտեղ նրա ճկուն մարմինը պարզապես խենթացնում էր հեռուստադիտողին ու անկեղծ հագուստները միայն ավելի էին սրում Բյանկայի սեքսուալությունը։ Չձանձրացնեմ Ձեզ երկար բարակ դատողություններով, պարզապես վայելեք այս թխամաշկ տիկնիկի սեքսուալությունը։

Բյանկա, եթե ու երգչուհի չդառնայիր, ինչո՞վ կզբաղվեիր։

 Ես պատահականորեն չեմ հայտնվել բեմի վրա, ես երկար եմ եկել դեպի դա։ Բացի դրանից, մեր ընտանիքում դա ժառանգական է՝ մեծ եղբայրս նույնպես երաժիշտ է և նրա կարծիքը իմ համար շատ կարևոր է։ Ես շատ վաղ եմ ինքնուրույն դարձել, և դա եղել է շնորհիվ երաժշտության. դեռևս 18 տարեկանում ես արդեն հանդես էի գալիս Բելոռուսի էլիտար ռեստորաններում։ Ես երևի մինչև հիմա էլ անգիր հիշում եմ այդ պանդոկային երգերը, որովհետև դրանց վրա եմ մեծացել։

Իսկ ինչ է՞ նշանակում քո բեմական անունը։

 Այդ անվան գաղափարը Սերյոգայինն ու նրա թմինն է։ Մենք շատ վաղուցվանից ենք ծանոթ և ծատ ենք իրար հետ աշխատել և ահա մի օր էլ ծագեց իմ նոր կրեատիվ անվան հարցը, որովհետև իմ իրական անունը՝ Յանկան, ոչ միայն ինձ չէր, որ չէր ոգեշնչում։

Եվ ի՞նչ այլընտրանքներ կային։

Այդ ժամանակ ես խելագարվում էի Բեյոնսեի համար, բացի դրանից Բ տառի հավելումը իմ իրական անվանը շատ ներդաշնակ էր թվում, այնպես որ ստացվեց Բ+Յանկա։ Սերյոգան մի անգամ կոչեց ինձ այդ անունով և բոլորին դա շատ դու եկավ ու այդպես էլ այդ անունը մնաց հետս։

Ի՞նչ է կապում քեզ Սերյոգայի հետ։

Փոխադարձ հարգանքը, բելոռուսական ազգությունը և մոլի ձիրգն առ երաժշտություն։ Այս երեք բաղկացուցիչներն են ընկած մեր ընկերության հիմքում, իսկ ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին, ապա կարող եմ ասել, որ դրանում ամեն ինչ անհույս կայուն է՝ արդեն տարուց ավել է, ինչ բաժավել եմ սիրածս տղամարդու հետ և այժմ գլխով գնացել եմ աշխատանքի մեջ՝ ձայնագրություններ ստուդիայում և համերգներ։

Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ քեզ ու Սերյոգային համեմատում են Պոտապի և Կամենսկիխի հետ։

Այ, ես առաջին անգամ չի, որ լսում եմ դրա մասին, բայց դա հիմարություն է։ Պոտապը լավ հարաբերություններ ունի Սերյոգայի հետ և ես բազմիցս հանդիպել եմ նրան Սրյոգայի կիեվյան ստուդիայում։ Այն, որ մենք երգում ենք նման ոճերում դեռ չի նշանակում, որ մենք մրցակիցներ ենք, չնայած, շոու բիզնեսում չեն լինում ընկերներ, ես հաջողություն եմ մաղթում Նաստյային ու Պոտապին։

Որտե՞ղ ես գերադասում հանգստանալ։

Աշխատանքային պրոցեսսի ընթացքում։ Ողջ ամառն անց եմ կացրել Թուրքիայում՝ համերգներ էի տալիս, տարեդարձս նշել հասցրեցի, արևային լոգանք ընդունել։ Ի դեպ, տարեդարձիս ինձ պարող նվիրեցին։ Պետք չէ խառնել մերկապարողին պարողի հետ՝ դրանք երկու խիստ տարբեր բաներ են։ Ես պաշտում եմ արևելյան պարերը, դրա համար էլ ընկերներս նման յուրօրինակ նվեր արեցին ինձ՝ «պատվիրելով» հայտնի թուրք պարողի ինձ համար, ով շատ պրոֆեսիոնալ կատարեց պորտապար ինձ համար։ Ի դեպ, նա ինձ խոսք է տվել, որ ինձ կսովորեցնի արևելյան պորտապարի մի քանի հնարքներ։

Դու այժմ Բելոռուսում ե՞ս բնակվում, թե՞ Ուկրաինայում։

Ես ապրում եմ Մոսկվայում և Կիեվում, որտեղ ես մի սքանչելի բնակարան ունեմ։ Այնտեղ բնակվում են իմ սիրելի կենդանիները՝ կատուս և շնիկս, իսկ Բելոռուս այցելում եմ հարազատներիս և սիրելի մորս տեսնելու համար։ Այնուամենայնիվ, ամենասիրելի ու հարմար քաղաքը համարում եմ Կիեվը։

Ինչպե՞ս ես վերաբերվում միասեռ հարաբերություններին։

Բավականին նորմալ։ Այսօր ոչ ոքի դրանով չես զարմմացնի, այդ պատճառով ոչ ավանդական կողմնորոշման մարդանց հետ հիմա վերաբերվում են ընկերասիրաբար ու ես բացառություն չեմ կազմում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել