Զաքիր Հասանովն ԵԱՀԿ համանախագահների հետRazm.info-ն գրում է․

Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում • Ադրբեջանի ԶՈւ համար պատրաստված վարորդների ու խոհարարների քանակը • Ալիևն ու Հասանովն ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին • Զաքիր Հասանովն ընդունել է Սերբիայի ու Չեխիայի դեսպաններին • Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետին ընդունել են Եգիպտոսում • Ադրբեջանի մասնակցությունը IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Զաքիր Հասանովը ԵԱՀԿ համանախագահների հետ

• Փետրվարի լույս 21-ի գիշերը «հայկական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ» սկիզբ առած մարտում սպանվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, Ջավադով Զելիմխան Էյբալը օղլուն։

• Ադրբեջանի զինծառայության զորակոչի և զորահավաքի պետական ծառայությունը 2014-ին ընդհանուր առմամբ պատրաստել է 6886 վարորդ ու 240 խոհարար՝ երկրի զինված ուժերի և ուժային այլ կառույցների կարիքների համար։

• Փետրվարի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությունը:

• Փետրվարի 17-ին Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեբոյշա Ռոդիչին։ Այնուհետ՝ նույն օրը, նախարարն ընդունել է նաև Ադրբեջանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիտեզսլավ Պիվանկանին։ Երկու դեսպանների հետ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել