Ռուսական "Одноклассники" կայքը, որը մեծ լսարան ունի նաև Հայաստանում, գնալով զարգանում է:
«Համադասարանցիներ»-ի տվյալներով, 2011-ին գրանցված օգտվողների թիվը հասել է 87,5 մլն-ի: Համեմատության համար` 2010-ին օգտվողների թիվը 53,7 Մլն էր:
«Համադասարանցիներ»-ն այս տարի արդեն տպավորիչ նոր արդյունքներ է ցույց տալիս. Փետրվարին ցանցը նոր ռեկորդ է սահմանել` օրական լսարանը հասցնելով 32,9 մլն-ի: Համաձայն վերլուծությունների` «Одноклассники»-ն рунет-ի ամենահայտնի ռեսուրսն է, որտեղ գրանցված են Ռուսաստանի ինտերնետ-օգտվողների 73%-ը:
Հատակապես վերջին շրջանում տեղի է ունենում "Համադասարանցիներ" սոցիալական կայքից օգտատերերի հոսք դեպի Facebook, նման պայմաններում կայքի նման առաջընթացը զարմանալի է:
Կարծում եմ դա պայմանավորված է mail.ru կայքի կողմից "Համադասարանցիների" ակտիվների գնմամբ և այս երկու կայքերը միմյանց ընդգրկելով:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների Հայաստանում սոցիալական կայքերից օգտվողների գերակշիռ մասը օգտվում է հենց "Համադասարանցիներից": Վերջերս խոսակցություններ տարածվեցին, որ շուտով կգործի նաև կայքի հայալեզու տարբերակը, ինչը կարծում եմ դրական դեր կխաղա համացանցում հայերենի ամրապնդման գործում:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/03/blog-post_02.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել