yerakouyn.com-ը գրում է․
Վերջերս «Հայերն այսօրը» տեղեկացած, որ Յարութիւն եւ Երեմ Յովսէփեան եղբայրները գնած են Պուլկարիոյ Վառնա քաղաքի մէջ գտնուող այն տունը, ուր ապրած է Զօրավար Անդրանիկը: hayernaysor.am-ը այդ մասին զրուցած է գղբայրներէն մէկուն, Պուլկարիոյ հայերու միութեան հայաստանեան ներկայացուցիչ Երեմ Յովսէփեանի հետ, վերջինս յայտնած է,- “ Երբ Անդրանիկը 1907 թուականին տեղափոխւում է Պուլկարիա, տեղի կայսրը Զօրավարին 5 հա հողատարածք է նուիրում: Անդրանիկը հողակտորի մեծ մասը բաժանում է որբերին, անօթեւաններին, իսկ մի փոքրիկ հատուածում իր իսկ ձեռքով տուն է կառուցում: Անդրանիկը Պուլկարիայում ապրում է մի կնոջ հետ, ով մինչեւ Անդրանիկի հետ ծանօթանալը, աղջիկ է ունենում: Մինչեւ վերջերս տան սեփականատէրերն այդ աղջկայ թոռներ էին, ովքեր այսօր ապրում են Ամերիկայում: Մի քանի տարի առաջ, երբ նրանք ցանկանում են տունը վաճառել, գնման առաջարկով դիմում են Պուլկարիայում ՀՀ դեսպանատուն: Երբ ՀՀ դեսպանատնից դրական պատասխան չեն ստանում, պայմանագիր են կնքում թուրքական մի ընկերութեան հետ, որը ցանկանում է տունը քանդել եւ փոխարէնը բազմաբնակարանային շէնք կառուցել:
“Երբ ես եւ եղբայրս` Յարութիւնը, իմացանք, որ Անդրանիկի տունը քանդելու են, անմիջապէս գործի անցանք: Մեզ միշտ հետաքրքրել է Անդրանիկի տան ճակատագիրը, որովհետեւ այն մեզ` հայերիս համար սոսկ տուն չէ: Այն Զօրավարից մնացած յիշողութիւն է, որի ամէն մի անկիւնը պատմութիւն ունի: Երկար բանակցութիւններից, քաշքշուկից յետոյ հնարաւոր եղաւ սեփականատէրերի հետ համաձայնութեան գալ ու տունը գնել: Տան սեփականատէրերը պարտաւորուեցին նաեւ մեզ տրամադրել Զօրավարի ուսադիրները, ծխամորճը, թանաքամանը, պատմական նկարները եւ Անդրանիկի մազերը, սակայն, վերջինս այդպէս էլ չուղարկեցին”:
Անդրադառնալով տան Վիճակին, զրուցակիցը յայտնած է, որ տունը շատ անմխիթար վիճակի մէջ էր: Մնացած էր միայն Անդրանիկի պատրաստած պահարանը, գզրոցը: Արխիւէն հանած են տան հին լուսանկարը, որպէսզի նոյնութեամբ վերականգնեն զայն: Այժմ այդ աշխատանքներ կ’ընթանան:
Տունը երեք սենեակ ունի, եղած է իւրատեսակ հաւաքատեղի, Նժդեհն ալ այդ տան մէջ հիւրընկալուած է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




