Ladynews.am-ը գրում է․
Փարիզում մեծ շուքով ընթանում է Բարձրակարգ նորաձևության շաբաթը: Այսօր մենք կներկայացնենք, թե ինչ էր պատրաստել այս կարևոր ստուգատեսի համար աշխարի ամենայուրահատուկ դիզայներներից մեկը` Ժան Պոլ Գոթյեն:
Նոր հավաքածուում, ինչպես հաճախ է հանդիպում Գոթյեի մոտ, մեծ թվով յուրահատուկ զգեստների հետ միասին, կան նաև բավականին «ընդունելի» նմուշներ, այնպիսիք, որոնք բեմահարթակից դուրս էլ բավականին բնական կդիտվեն:
Այդուհանդերձ, դիզաներն ինքը չէր լինի, եթե իր երկրպագուներին չներկայացներ ինչ-որ ոչ ստանդարտ բան` անսովոր գլխարկներ, կիսաթափանցիկ թևքեր` որպես զգեստապահարանի առանձին նմուշներ, հանրահայտ կոնաձև ձևվածքները:
Մի խոսքով, գարուն-ամառ-2015 հավաքածուն դուր կգա թե նրանց, ոքեր Գոթյեին սիրում են նրա համարձակ փորձարկումների համար, թե նրանց, ում հոգեհարազատ է դասական ոճը, որը դիզայները, ինչպես միշտ, մեկնաբանում է իր ոճով:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ